Մենք
Մեր մասին
Մեր քաղաքը սպորտային դարձնելու համար, ինչպես ցանկացած գործում, կա հստակ հիմք և հիմնասյուներ։ Մեր հիմնասյուները չորս մրցաշարերն են․
1. «ՄԻՇՆ ՈՒ ԼՅՈՎԸ՝ ՄԵՐ ԳԼԽԻՑ ՎԵՐ»
2. «ՌԵՎԱԶԸ ԵՎ ՏՂԵՐՔԸ»
3. «ՔԱՌԱՄԱՐՏԻԿԻ ԳԱՎԱԹ»
4. «фиЗкул👍т привЭт»
Սրանք պարզապես մրցումներ չեն․ դրանք ունեն խորքային գաղափար և կարևոր ուղերձ: Մեր բոլորի համար գործելու հիմնական սկզբունքը պետք է լինի այն, որ ՄԵՆՔ-ը հաղթի ԵՍ-ին:
Անցած հինգ տարիների ընթացքում մրցանակային ֆոնդը ձևավորվել է բացառապես բարի և գիտակից մարդկանց շնորհիվ, ովքեր միացել են նախաձեռնությանը առանց հրավերի:
Այս տարի անցկացվելու է 6-րդ տարին, և եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ այս գաղափարի մի մասը, կարող են կապ հաստատել մեզ հետ՝ մրցանակային ֆոնդը համալրելու համար
(ցանկացած սպորտային նվեր կամ դրամական պարգև՝ հաղթանակած մարզիկներին):
28.06.2026 թվականին մեր չորս մրցաշարերը հանդես կգան մեկ ընդհանուր անվան տակ`
«ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ» սպորտային փարատոն:
Մեր ԹԻՄԸ
Գարիկ Թովմասյան - ակումբի համահիմնադիր, ավագ մարզիչ, ՀՀ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ՖԿՍՊԻ մագիստրոս, սպորտի վարպետ
Աննա Ղազարյան - մարզիչ, ՀՀ և Եվրոպայի չեմպիոն, սպորտի վարպետ, ՖԿՍՊԻ մագիստրոս: (ուժաին եռամարտ)
Արա Սահակայան - մարզչի օգնական, ՀՀ մրցաշարերի հաղթող: (ֆիտնես)
Արման Նիազյան - մարզիչ, ՀՀ և Եվրոպայի մրցանակակիր, սպորտի վարպետ, ՖԿՍՊԻ բակալավր: (սամբո)
Էդուարդ Յակովլեվ ավագ մարզիկ ՀՀ բազմակի հաղթող ՀՀ ռեկորդակիր Եվրոպայի չեմպիոն և Սպորտի վարպետի թեկնածու (ուժային եռամարտ)